«Ռոմայի» լեգենդը կփոխարինի Ժոզե Մոուրինյոյին

«Ռոմայի» սեփականատերերը դժգոհ են Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ թիմի արդյունքներից և կարող են հեռացնել պորտուգալացի մասնագետին՝ նրան փոխարինելով ակումբի լեգենդ Դանիելե դե Ռոսիով, պնդում է Sportmediaset-ը։

«Ռոման» կիրակի օրը «Սան Սիրո» մարզադաշտում 3:1 հաշվով պարտություն կրեց «Միլանից» և ներկայումս Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է:

Ասվում է, որ «Ռոմայի» սեփականատերերը նույնպես տպավորված չեն Մոուրինյոյի մշտական ​​բողոքներից մրցավարներից և այժմ մտածում են պորտուգալացի մարզչին հեռացնելու մասին: Մոուրինյոն կորցրեց նաև «Ռոմայի» որոշ ուլտրասների աջակցությունը:

Դե Ռոսիի վերջին աշխատանքն անցած մրցաշրջանում ՍՊԱԼ-ում էր Սերիա Բ-ում, որտեղ նա հեռացվեց ընդամենը 17 խաղից հետո: