«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է այն մասին, թե ինչ է արել ձմեռային դադարի ժամանակ։
Հունվարի 12-ին թիմն ընդմիջումից հետո առաջին խաղն անցկացրեց Բունդեսլիգայում՝ հաղթելով «Հոֆենհայմին» (3:0):
«Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել ընտանիքիս հետ: Սովորաբար այս օրերին մենակ եմ խաղում, բայց այս անգամ կարողացա հանգիստ դիտել Պրեմիեր Լիգայի բոլոր հանդիպումները։ Դա հիանալի էր, և անկեղծ ասած, դու արագ ընտելանում ես դրան»,- Kicker-ին ասել է Քեյնը:
2023 թվականի ամռանը նա «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա»։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա անգլիացին «Բավարիայի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 26 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: