Իսպանիայի առաջնությունում կայացան Լա Լիգայի քսաներորդ տուրի հանդիպումները՝ «Վիլյառեալը» մեկնեց Կանարյան կղզիներ և այնտեղ երեք գնդակ ընդունեց տեղի «Լաս Պալմասից»։
Ինչպես պարզվեց, «դեղին սուզանավի» համար սա տասներկուերորդ հանդիպումն էր անընդմեջ, որում նրանք պարտվում են։ «Վիլյառեալը»՝ 21-րդ դարի իսպանական ամենահաջողակ ակումբներից մեկը, ակումբային հակառեկորդին մնացել է ընդամենը մեկ հանդիպում՝ 2002 թվականին թիմը պարտվել է Լա Լիգայի տասներեք խաղում անընդմեջ։
Հետաքրքիր է, որ հաջորդ հանդիպումը «Վիլյառեալը» կանցկացն «Մալյորկայի» հետ: