Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Այս հանդիպմանը հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Ես տխուր եմ, որ բոլորը փորձում են ինձ հետ կոնֆլիկտ ստեղծել։ Նրանք գիտեն, որ դա անմիջապես կհայտնվի լրատվամիջոցներում: Փորձում եմ կենտրոնանալ խաղի վրա, որպեսզի հաջողության հասնեմ։ Բայց ես էլ սուրբ չեմ, երբեմն շատ եմ խոսում։ Ես դեռ պետք է առաջադիմեմ շատ առումներով: Այս հարցում ինձ օգնում են գլխավոր մարզիչն ու թիմակիցները»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Ok Diario-ն։
Հիշեցնենք, որ եզրափակիչն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» խոշոր հաղթանակով՝ 4։1 հաշվով։