Ջորդան Հենդերսոնը չի տեղափոխվի իտալական գրանդ

«Ալ-Իթթիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը դժվար թե տեղափոխվի «Յուվենտուս»:

Թուրինյան ակումբը «Այաքսի» հետ անգլիացու գլխավոր հավակնորդներից մեկն էր։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «Յուվենտուսն» այժմ որոշել է հրաժարվել «Լիվերպուլի» 33-ամյա նախկին ավագին հրավիրելու մտքից։ Փոխարենը, «ծեր սինյորայի» ղեկավարությունը նախընտրում է սպասել մինչև ամառ՝ մրցելու «Ատալանտայի» կիսապաշտպան Թեուն Կյոպմայերսի համար, ում Transfermarkt պորտալը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ջորդան Հենդերսոնը, ըստ տարածված լուրերի, մտադիր է հունվարին վերադառնալ Եվրոպա Սաուդյան Արաբիային հարմարվելու դժվարությունների պատճառով։ Օրերս «Այաքսի» ղեկավարը հաստատել է, որ ամստերդամյան ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։