Ժոզե Մոուրինյո. «20 տարիների ընթացքում ոչ մի հանդիպում բաց չեմ թողել»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի «Միլանի» հետ խաղից հետո մամուլի ասուլիս է տվել։

«Ես Հռոմում եմ արդեն երկու տարի հինգ ամիս, ես միակ մարդն եմ, ով այս ընթացքում ոչ մի մարզում չի բաց թողել: Ինձ համար հիվանդություններ և վատ տրամադրություն գոյություն չունեն։ Ես ոչ մի վատ բան չեմ ունեցել երկուսուկես տարվա ընթացքում, նույնիսկ մի քանի շաբաթ առաջ, երբ բոլորը հիվանդ էին:

Մի քանի ամիս առաջ ինձ մի օր էր պետք մի իրավիճակի համար, որը բացատրելու կարիք չունեի։ Ես ասացի Պինտոյին և սեփականատերերին այս մասին. նրանք որոշեցին, որ դերբիի հաջորդ օրը լավ ժամանակ կլինի ինձ համար բացակայելու համար: Ես 15 ժամով բացակայել եմ Հռոմից։ Ես ծիծաղելի եմ համարում սա արդարացնելը:

Ես ոչ մի կերպ թույլ չեմ տալիս, որ կասկածի տակ դրվի իմ պրոֆեսիոնալիզմն ու արժանապատվությունը, իմ վերաբերմունքն այս աշխատանքի նկատմամբ։ Եթե ​​կա պրոֆեսիոնալիզմի կատարյալ օրինակ, դա ես եմ։ Իմ կարիերայի ավելի քան 20 տարիների ընթացքում ոչ մի հանդիպում բաց չեմ թողել»,- մարզչի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի երեկվա խաղում «Ռոման» 1։3 հաշվով պարտվել է «Միլանին»։