Էրիկ տեն Հագ. «Նրանց ժամանակ է պետք, որը մենք չունենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստների խաղի մասին.

«Մենք պայմանագիր ենք կնքել տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, և տաղանդին ժամանակ է պետք: Դուք տեսնում եք Ալեխանդրո Գառնաչոյի և Կոբի Մայնայի, ինչպես նաև Ռասմուս Հոյլունդի առաջընթացը: Նրանց ժամանակ է պետք, բայց միևնույն ժամանակ մենք չունենք։ Դուք պետք է բախվեք որոշ անհաջողությունների հետ, բայց դա գործընթացի մի մասն է:

Դժվա՞ր է ինձ համար։ Ոչ, դա դժվար չէ, քանի որ ես հենց մրցաշրջանի սկզբից կարող էի ակնկալել, որ գործընթացը կարող է ընթանալ բացասական ուղղությամբ, մինչդեռ որպես մարզիչ դու պետք է դրական մնաս և ընթացքն ուղղորդես ճիշտ ուղղությամբ», – նշել է Տեն Հագը:

Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 31 միավորով Պրեմիեր Լիգայի 9-րդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Լիվերպուլը» (45 միավոր):