Միլանի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է հայտնել իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Ես չեմ անհանգստանում քննադատությունից: Ես միշտ հավատացել եմ իմ ֆուտբոլիստներին ու մտածում եմ միայն բիզնեսի մասին։ «Միլանը» մեծ ակումբ է, և նման ակումբում աշխատելիս միշտ քննադատություններ են լինում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Ա Սերիայի 19 տուրից հետո «Միլանը» 39 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։