«Միլանի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին չի հասկանում Ռաֆայել Լեաուի խաղը «Ատալանտայի» հետ Իտալիայի գավաթի խաղում (1:2):
«Ես եղբորս հետ խաղը դիտեցի և չհասկացա՝ Լեաուն որոշե՞լ է խաղալ ինձ նման: Ես նրա մեջ չտեսա հաղթելու կամք: Ժամանակն է խոսել դրա մասին: Հետո նա փաստացի գոլ խփեց: Ողջույն, իմ ընկեր»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:
Այս մրցաշրջանում 24-ամյա պորտուգալացին Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։