Վինիսիուս Ժունիորը կարող է Պրեմիեր Լիգա տեղափոխվել

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ուժեղանալ Մադրիդի «Ռեալի» առաջատարներից մեկով։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «կարմիր սատանաները» հետաքրքրված են բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորով։

Գործարքը հնարավոր կլինի, եթե Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համալրի «արքայական» ակումբի շարքերը։ Մադրիդի «Ռեալը» կբաժանվի Վինիսիուսից, քանի որ նա խաղում է այն դիրքում, որը կզբաղեցնի 25-ամյա ֆրանսիացին։

Այս մրցաշրջանում Ժունիորը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։