«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեսը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր կնքել Գիմարեսի հետ։ Ակումբը պատրաստ է խաղացողի համար առաջարկել 80 մլն եվրո։ Նշվում է, որ տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար գործարքում կարող են ընդգրկվել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ:
26-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին երկարաձգել է պայմանագիրը «Նյուքասլի» հետ։ Բրազիլացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Գիմարեսը անցկացրել է 29 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։