«Բարսելոնայի» հարձակվողը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել և բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն X սոցիալական ցանցում։

Այս մրցաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 14-ին «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում (Ռիյադ, Սաուդյան Արաբիա): Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։