Հարձակվող Անտոնի Մարսիալը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Football-Italia-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Ներաձուրիները պատրաստ են պայմանագիր կնքել խաղացողի հետ ամռանը։ Մարսիալի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հունիսի վերջին։
Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։