«Միլանի» կիսապաշտպան Ռադե Կրունիչը մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա բոսնիացին մեկնել է Ստամբուլ՝ պայմանագիր կնքելու և բուժզննում անցնելու համար։ Հաղորդվում էր, որ գործարքը կազմելու է 4,5 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Ընթացիկ մրցաշրջանում բոսնիացին «Միլանի» կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում ու ոչ մի գոլ չի խփել։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 8,5 միլիոն եվրո։