Անտոնիո Ռուդիգերը մոտ 1700 հագուստ է նվիրաբերել անօթևանների համար

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Բեռլինի անօթևանների համար մեծ նվիրատվությունների նախաձեռնողն է, հայտնում է First Sportz-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռուդիգերը մոտ 1700 իր է նվիրաբերել, օրինակ՝ Under Armour հանրահայտ ապրանքանիշի շապիկներ, տաբատներ, սպորտային վերնաշապիկներ և սպորտային կոշիկներ։

Ռյուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 2022 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում պաշտպանը մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։