«Բարսելոնայի» սանը տեղափոխվեց «Խետաֆե»

Կիսապաշտպան Ալեյշ Մորիբան դարձել է «Խետաֆեի» ֆուտբոլիստ։ Իսպանական ակումբը «Բարսելոնայի» սանին վարձակալել է «ՌԲ Լայպցիգից» մինչև այս մրցաշրջանի ավարտը, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է։

Հարկ է նշել, որ 20-ամյա Մորիբան այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել «ՌԲ Լայպցիգի» կազմում։ Նախկինում ֆուտբոլիստը երկու անգամ վարձավճարով մեկնել էր Լա Լիգայի մեկ այլ ակումբ՝ «Վալենսիա»։

Նշենք, որ Ալեյշ Մորիբային Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 3 մլն եվրո։