«Ալ-Իթթիֆակայի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա: Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Լիվերպուլի» նախկին խաղացողը ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Հենդերսոնն արդեն իր ծառայություններն է առաջարկել գերմանական երկու ակումբների՝ «Բավարիային» և «Բայերին»:
Հենդերսոնը «Ալ-Իթթիֆակին» է միացել անցած ամառ «Լիվերպուլից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման և կատարել հինգ գոլային փոխանցում։