Պաշտպան Ֆաբիան Շերը նոր պայմանագիր է կնքել «Նյուքասլի» հետ, այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
«Ինձ շատ է դուր գալիս այստեղ, ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ցանկանում եմ շարունակել ուրախություն պատճառել մեր երկրպագուներին։ Ես նրանց շատ եմ սիրում, այս աջակցությունն ինձ համար կարեւոր է»,- 32-ամյա շվեյցարացու խոսքերն է մեջբերում Soroty մամուլի ծառայությունը։
Ֆաբիանն այս մրցաշրջանում «Նյուքասլի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում: Շվեյցարացին մեկ գոլ խփեց. 20 տուրերի արդյունքներով թիմը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միայն 9-րդ հորիզոնականը։