Օլիվյե Ժիրուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Ա Սերիայի 19-րդ տուրի «Էմպոլիի» դեմ խաղում 11 մետրանոցի գոլի հեղինակ է դարձել։

37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում դարձել է 10 գոլի հեղինակ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 14-րդ մրցաշրջանն անընդմեջ խփել է 10+ գոլ։ Ժիրուն երբեք չի ավարտել մրցաշրջանը միանիշ գոլերի քանակով այն բանից հետո, երբ 2010/11 թվականներին իր նորամուտը նշել է Եվրոպայի լավագույն հնգյակում։

Ժիրուի լավագույն արդյունքները եղել են 24 գոլ 2015/16 մրցաշրջանում, 22 գոլ 2013/14 մրցաշրջանում և 25 գոլ 2011/12 մրցաշրջանում։

Այս մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» առաջատարն է գոլերով (10) և գոլային փոխանցումներով (6) բոլոր մրցաշարերում։