«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի խաղադաշտ վերադառնալու մասին հույզերով։
Բելգիացին փոխարինման է դուրս եկել Անգլիայի գավաթի «Հադերսֆիլդի» դեմ խաղում (5-0) և գոլային փոխանցում կատարել։
«Մենք աներևակայելի ոգևորված ենք Կևինի վերադարձով, նա օգնում է մեզ հաղթել խաղերում։ Շատ կարևոր էր երկար վնասվածքից հետո նրան վերադարձնելը։ Նա մեզ կօգնի իր տաղանդով, բայց ես չեմ ցանկանում ամբողջ ճնշումը դնել Կևինի ուսերին, քանի որ դա արդար չէ նրա նկատմամբ։
Իհարկե, նա ունի հատուկ կարողություններ և որակներ, որոնք թույլ են տալիս անել այն, ինչ դժվար է ուրիշների համար։ Մենք կիսապաշտպանությունում տղաներ ունենք, ովքեր սիրում են վազել: Կևինը բացառիկ է։ Նա յուրահատուկ է։
Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադարձավ թիմում ավելի քան երեք ամիս հետո: Նա հիանալի փոխանցում կատարեց: Շատ լավ է, որ նա վերադարձավ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։