«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին նա հայտարարեց ինքը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Ես մոտ եմ «Ինտերի» հետ նոր համաձայնագրի ստորագրմանը, բանակցություններն առաջ են անցել: Դա պարզապես ժամանակի հարց է»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։