«Բարսելոնան» չի ուզում կորցնել Ժոաու Ֆելիշին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիշի ձեռքբերմամբ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբում, չնայած այն բանին, որ նախկինում մամուլում տեղեկություններ կային Չավիի դժգոհության մասին՝ նրա ցուցադրած խաղամակարդակից: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ Ֆելիշի գնումը որակյալ տրանսֆեր է՝ հաշվի առնելով պորտուգալացի ֆուտբոլիստի երիտասարդ տարիքը և տաղանդը։

Ընդգծվում է, որ ամենահավանական տարբերակն այն է որ ընթացիկ սեզոնի վերջում Ֆելիշի վարձակալությունը կերկարաձգվի ևս մեկ տարով, իսկ վարձակալության պայմանագիրն ինքնին նախատեսում է գնման տարբերակ։