SERIE A. Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Ինտերին» հաղթել (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» տանը մրցեց «Վերոնայի» դեմ։

Սիմոնե Ինձագիի սաները հենց առաջին խաղակեսում կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում «Վերոնան» հավասարեցրեց խաղի հաշիվը։ Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, բայց Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Դավիդե Ֆրատեսին խաղավարտին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

Հանդիպման ավելացված ժամանակի 10-րդ րոպեին «Վերոնան» հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեցավ, բայց գոլի հեղինակ դարձած Թոմաս Անրին 11 մետրանոց նշակետից հարվածեց դարպասաձողին։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով։

Այս խաղից հետո «Ինտերն» 48 ունի միավոր ու առաջինն է, իսկ «Վերոնան»՝ 14 միավորով 17-րդն է։

Ա Սերիա

«Ինտեր» – «Վերոնա», 2։1 (1:0)

1։0 Լաուտարո Մարտինես, 13

1։1 Թոմաս Անրի, 74

2։1 Դավիդե Ֆրատեսի, 90+4