Սերխիո Ռիկո. «Ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ»

Իսպանական ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն լիովին ապաքինվել է մայիսի վերջին ձիուց ընկելուց հետո և ցանկանում է վերադառնալ խաղադաշտ:

Նա հույս ունի, որ մոտ ապագայում իրեն կհաջողվի դա անել. «Ամեն օր ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Զգացողություն կա, որ ես նույնքան ուժեղ եմ, որքան նախկինում։ Ուզում եմ պայքարել իմ տեղի համար, ռիթմի մեջ մտնել և թիմ գտնել»,- Ռիկոյի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռիկոն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2019 թվականից, նա նախկինում հանդես է եկել Իսպանիայում, ինչպես նաև անգլիական «Ֆուլհեմում»։