«Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում, որը կփոխարինի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Ինչպես հայտնի է դարձել Relevo-ին, կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն ուսումնասիրում է շուկան՝ արժանի թեկնածու գտնելու համար։ Միաժամանակ հաղորդվում է, որ Դեկուն չի շտապում ընտրություն կատարել, քանի որ հարձակվող գնելն առաջնահերթություն չի համարում։
Աղբյուրի տեղեկություններով՝ տրանսֆերը կարող է ավարտին հասցնել մինչև ամառ։ Հարկ է նշել, որ երիտասարդ բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն վերջերս է համալրել «Բարսելոնան»:
Այժմ Չավի Էրնանդեսի թիմը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 19 տուրում վաստակելով 41 միավոր։