Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալը» հայտնել է թիմի պաշտպան Լուկաս Վասկեսի վնասվածքի մանրամասները։

Հունվարի 5-ին մադրիդյան ակումբի բուժծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքում Վասկեսի մոտ ախտորոշվել է աջ ազդրի կիսաթենդիոզ մկանի վնասվածք։ Ֆուտբոլիստի վերադարձի ժամկետը չի նշվում, կհետևեն նրա վերականգնման ընթացքին:

2023/24 մրցաշրջանում Վասկեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։