Դանիելե Ռուգանին համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ «Յուվենտուսում» մնալու համար

«Յուվենտուսը» մոտ է պաշտպան Դանիելե Ռուգանիի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները, որոնք ուժի մեջ են լինելու մինչև 2026 թվականի հունիսի վերջը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 29-ամյա իտալացին համաձայնվել է աշխատավարձի կրճատման՝ թիմում մնալու համար։ Գործող պայմանագրով խաղացողը ստանում է տարեկան 3 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռուգանին «Յուվենտուսի» կազմում 10 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։

Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։