Կիլիան Մբապպե․ «Ես կարոտում եմ Լիոնել Մեսսիի հետ խաղալուն»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոստովանել է, որ կարոտում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կողքին խաղալուն, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

«Ես շարունակում եմ կարոտել Մեսսիի հետ խաղալուն։ Ինձ նման հարձակվողը, ով սիրում է տարածություն ունենալ, իր կողքին վստահ է զգում, որ կստանա գնդակը։ Սա շքեղություն է, որը գրեթե միայն նա կարող է անել»,- Մբապպեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ՊՍԺ-ից ու պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։