Վիտոր Ռոկեն կարող է մասնակցել «Լաս Պալմասի» հետ հանդիպմանը

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կընդգրկվի Լա Լիգայի 19-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ արտագնա հանդիպման հայտացուցակում, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» որոշակի դժվարություններ է ունեցել բրազիլացուն գրանցելու հարցում, սակայն մոտ ապագայում Լա Լիգան պաշտոնապես հարձակվողին կավելացնի հայտացուցակում։

Կատալոնացիները 18-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարել էին 2023 թվականի հուլիսին։ Ինչպես հայտնում է Transfermarkt պորտալը, հարձակվողի տրանսֆերը «Ատլետիկո Պարանաենսից» «Բարսելոնային» արժեցել է 40 միլիոն եվրո։

2023 թվականին Ռոկեն բրազիլական ակումբի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։