Մարտի 8-15 Սենիկ Կարա-Պողոսյանի հետ
#հեղինակային տուր դեպի Մադրիդ և Բարսելոնա



VISA-ի աջակցում:

Ինքնաթիռի տոմսեր:

Ապահովագրություն:

4* հյուրանոցներ Մադրիդի և Բարսելոնայի կենտրոններում:

Իսպանիայում բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով, օդանավակայանից դիմավորում և ճանապարհում:

10/03-ին՝ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» – «ՍԵԼՏԱ» խաղի տոմսը, իսկ 12/03-ին՝ Չեմպիոնների Լիգայի
«ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՆԱՊՈԼԻ» խաղի տոմսը՝ ՆՎԵՐ (200 եվրո):

Էքսկլյուզիվ տուր դեպի Լաս Ռոսաս՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն և Իսպանիայի հավաքականի շքեղագույն թանգարան:

Մադրիդում և Բարսելոնայում տեսարժան բոլոր վայրերի այցելություններ:

Հայախոս և ռուսախոս գիդեր:

«Բարսելոնա»ակումբի պաշտոնական բոլոր խանութներում 10% զեղջ, իսկ Բարսելոնա քաղաքի Էլ-Պրատ օդանավակայանի Duty Free-ում՝ 20% զեղջ:

Երեկոյան հանգստի կազմակերպում՝ շոփինգ, մշակութային թանգարաններ և տարբեր տեսակի ակումբներ:

Ապառիկ վճարման հնարավորություններ Ինեկոբանկի, Ակբա Բանկի և IDBank-ի հետ՝ առաջին 6 ամիսը 0% տոկոսադրույքով:
ՏՈՒՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ.

Մարտի 8-ին մեկնում՝ Երևան (05:15) – Վարշավա (06:15-10:40) – Մադրիդ (14:35)` 8կգ. ուղեբեռով: Երեկոյան հանդիպելու ենք Մադրիդի «Ռեալի» ամենահայտնի երկրպագուի՝ El Rincon De Toñin El Torero-ի հետ՝ լեգենդար Ռաուլի հայտնի թիկնոցի հետ նկարվելու հնարավորությամբ:

Մարտի 9-ին, ժամը՝ 10:30 – 12:30 ֆուտբոլային տուր դեպի Լաս Ռոսաս, որտեղ գտնվում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնն ու Իսպանիայի հավաքականի շքեղագույն թանգարանը: Ժամը՝ 15:00-18:00 ֆուտբոլային տուր դեպի Մադրիդ «Ռեալի» թանգարան, «Estádio Santiago Bernabeu» և ակումբի պաշտոնական Fan-Store:

Մարտի 10-ին, ժամը՝ 10:00 – 13:00 ֆուտբոլային տուր դեպի Մադրիդի «Ատլետիկոյի» թանգարան, «Estádio Cívitas Metropolitano» մարզադաշտ և ակումբի պաշտոնական Fan-Store: 14:00 – 18:00 քաղաքային տուր Մադրիդի տեսարժան վայրերով, այդ թվում նաև հայտնի սերիալի՝ «La Casa de Papeli»-ի նկարահանման տարածքով, իսկ երեկոյան ներկա կլինենք «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք Լա Լիգայի 28-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» խաղին:

Մարտի 11-ն, ժամը՝ 09:15-ին արագընթաց գնացքով կմեկնենք Բարսելոնա, ուր կհասնենք 11:40-ին: Ժամը՝ 15:00-18:00 ֆուտբոլային տուր դեպի «Բարսելոնայի» թանգարան, «Կամպ Նոու» մարզադաշտ և կատալոնական ակումբի Fan-Store: Կլինենք նաև լեգենդար Յոհան Կրոյֆի անունը կրող «Մինի Էստադի» ստադիոնում, կտեսնենք Յոհան Կրոյֆի և Շանդոր Կոչիշի հուշարձանները, ինչպես նաև կայցելենք հանրահայտ La Masia:

Մարտի 12-ին, ժամը՝ 11:00 ֆուտբոլային տուր դեպի «Էսպանյոլի» թանգարան, «Stage Front Stadium» մարզադաշտ և կատալոնական ակումբի պաշտոնական Fan-Store, իսկ երեկոյան ներկա կլինենք Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան խաղին:

Մարտի 13-ին, ժամը՝ 10:00-ին քաղաքային հագեցած տուր Բարսելոնայի տեսարժան վայրերով՝ Tibidabo, Casa Mila, Casa Batllo, Park Guell, Plaza Catalunya, La Rambla, Monumento a Colón, Plaza Espana, Magic Fountain of Montjuic, Arco del Triunfo…

Մարտի 14-ին վերադարձ՝ Բարսելոնա (11:30) – Վարշավա (14:30-21:40) – Երևան (04:20)՝ Վարշավա դուրս գալու և քաղաքում շրջելու հնարավորությամբ: