Իսպանական «Վիլյառեալը» նորեկ ունի

Պաշտպան Էրիկ Բայլին պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

Ավելի վաղ թուրքական «Բեշիքթաշը» խզել էր պայմանագիրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այս մրցաշրջանում Բեյլին Թուրքիայի առաջնությունում 5 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և արդյունավետ չի գործել։

Պաշտպանը նախկինում հանդես է եկել «Վիլյառեալում» 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում։ Նա ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։