«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում իր թիմի նպատակներից մեկի մասին։
«Եվրոպա Լիգան մեր գլխավոր նպատակներից մեկն է։ Այնտեղ մասնակցում են նաև այլ հիանալի թիմեր, ինչպիսիք են «Լիվերպուլը» և Լևերկուզենի «Բայերը»: Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ մենք շատ զիջում ենք նրանց:
Այս մրցաշարում հաղթելը կարևոր և բարդ նպատակ է։ Հնարավոր է, որ նույնիսկ ավելի դժվար լինի Չեմպիոնների Լիգայում հաղթելը, քանի որ խաղերն անցկացվում են հինգշաբթի օրերին: Բայց մենք պետք է շատ փորձենք»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Միլանը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից՝ ՊՍԺ-ի, Դորտմունդի «Բորուսիայի» և «Նյուքասլի» հետ խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում իտալական թիմը երկու խաղից հետո կհանդիպի «Ռենի» հետ: Հանդիպումները կկայանան փետրվարի 15-ին և 22-ին։