Մաուրիսիո Պոչետինոն թարմացրել է Պրեմիեր Լիգայի իր ռեկորդը

Դեկտեմբերի 30-ին «Չելսին» ԱՊԼ-ի 20-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Լյութոնի» նկատմամբ՝ 3:2։

Ինչպես հաղորդում է Squawka-ն, «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի ռեկորդակիր է բարձրագույն դիվիզիոն բարձրացած թիմերի դեմ առանց պարտության արտագնա հանդիպումների քանակով։

Պոչետինոյի թիմերը նմանատիպ 21 հանդիպում են անցկացրել՝ 19 հաղթանակ և 2 ոչ-ոքի։