«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» հետ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե հնարավոր է՝ զիջեն «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում։
«Պայքարից ետ մնա՞նք։ Խուճապ չկա։ Մենք փորձում ենք ավելին անել, ավելիին հասնել և հաղթել խաղերում։ Բայց եթե մենք չբարելավենք մեր ելույթը, ապա ոչ, մենք չենք հաղթի առաջնությունը։
Խիտ գրաֆի՞կ։ Իմ տղաները երիտասարդ են։ Եթե նրանք 35 տարեկան լինեին, դա այլ հարց կլիներ: Բայց նրանք շատ էներգիա ունեն և կարող են շարունակել կատարելագործվել, դա հաստատ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
«Արսենալն» այս պահին առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 2 միավորով: