«Բարսելոնայի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ըստ Todofichajes-ի, եթե կատալոնական ակումբը չկարողանա գնել 24-ամյա ֆուտբոլիստին «Ատլետիկոյից», ապա Ֆելիշը պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։
Հարկ է նշել, որ օրեր առաջ Ֆելիշը Սուրբ Ծնունդն անցկացրել է Ռիադում և այցելել Սաուդյան Արաբիայի մի քանի քաղաքներ։
Այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 20 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։