Transfermarkt. Աշխարհի ամենաթանկ հարձակվողների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հարձակվողների վարկանիշը՝ հիմնված շուկայական արժեքների միջանկյալ թարմացման արդյունքների վրա։

Առաջին տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ գնահատվելով 180 միլիոն եվրո, երկրորդ տեղում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, նրա շուկայական արժեքը նույնպես 180 միլիոն եվրո է։ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը եզրափակել է լավագույն եռյակը, դրա շուկայական արժեքը կազմում է 150 մլն եվրո։

Աշխարհի ամենաթանկ հարձակվողների տասնյակը․

  1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, 180 միլիոն եվրո);
  2. Կիլիան Մբապպե (ՊՍԺ, 180 միլիոն եվրո);
  3. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ, 150 միլիոն եվրո);
  4. Բուկայո Սակա (Լոնդոնի «Արսենալ», 120 միլիոն եվրո);
  5. Ֆիլիպ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի, 110 միլիոն եվրո);
  6. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի, 110 միլիոն եվրո);
  7. Լաուտարո Մարտինես (Ինտեր, 110 միլիոն եվրո);
  8. Հարի Քեյն (Բավարիա, 110 միլիոն եվրո);
  9. Ռոդրիգո (Ռեալ Մադրիդ, 100 մլն եվրո);
  10. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի, 90 միլիոն եվրո)։