Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի լավագույն դարպասապահներին։
Այս վարկանիշը գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոն Մորաեսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարավամերիկացի մեկ այլ դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը: Լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Տիբո Կուրտուան։
2023 թվականի լավագույն 10 դարպասապահները՝ ըստ IFFHS-ի.
- Էդերսոն Մորաես (Մանչեսթեր Սիթի, Բրազիլիա);
- Էմիլիանո Մարտինես (Ասթոն Վիլա, Արգենտինա);
- Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ, Բելգիա);
- Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Բարսելոնա, Գերմանիա);
- Յան Օբլակ (Ատլետիկո Մադրիդ, Սլովենիա);
- Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ, Իտալիա);
- Յասին Բոնո (Ալ-Հիլալ, Մարոկկո);
- Էլիսոն Բեքեր (Լիվերպուլ, Բրազիլիա);
- Անդրե Օնանա (Մանչեսթեր Յունայթեդ, Կամերուն);
- Մայք Մանյան (Միլան, Ֆրանսիա)։