Պաշտպան Սերժինյո Դեստը, ով մեկ մրցաշրջան խաղացել է Լիոնել Մեսսիի հետ «Բարսելոնայում», ասել է, որ շատ բան է սովորել արգենտինացուց։ Հոլանդացին այժմ վարձավճարով խաղում է ՊՍՎ-ում, իսկ Մեսսին MLS-ում հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։
«Ես Մեսսիի հետ խաղացել եմ մեկ տարի, և թեև անհնար է կրկնել այն, ինչ նա անում է, ես շատ բան սովորեցի միայն նրան դիտելով», – Դեստի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։