Դեկտեմբերի 27-ին Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
«Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա շարունակեց իր անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում:
«Սիթին» Ռոդրիի հետ անպարտելի է 48 հանդիպում անընդմեջ՝ ամենաերկար շարքը Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստների համար: Ռոդրիի ամենամոտ հետապնդողը նրա թիմակից Կևին դե Բրույնեն է՝ 23 անընդմեջ հանդիպում առանց պարտության ակումբային մակարդակում։