Ժերոմ Բոատենգ. «Պատրաստ չեմ կարիերաս ավարտելուն»

Ժերոմ Բոատենգը պատրաստ չէ խաղակոշիկները կախել մեխից և շարունակում է նոր ակումբ փնտրել ֆրանսիական «Լիոնի» հետ անհաջողությունից հետո։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բոատենգը կապեր է հաստատում Իտալիայում, որտեղ նրանով հետաքրքրված է, մասնավորապես, «Ռոման»։

« Ակնհայտ է, որ իմ խաղային կարիերան դեռ չի ավարտվել, ես ցանկանում եմ խաղալ։ Չեմ կարող հստակ ասել, թե ինչ կանեմ հետո, բայց ես պատրաստ եմ ավելին անել նաև այնտեղ»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։

Նախկինում Բոատենգը, հիշում ենք, երբեք չի խաղացել Իտալիայի առաջնությունում, նա հիմնականում խաղացել է Բունդեսլիգայում, ինչպես նաև մեկ մրցաշրջան անցկացրել «Մանչեսթեր Սիթիում»։