«Բավարիայի» խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն գովաբանել է թիմի հարձակվող Հարի Քեյնին, ով մյունխենյան ակումբին միացել է անցած ամառ «Թոթենհեմից»:
«Ես ի սկզբանե վստահ էի, որ Քեյնը հիանալի կհամապատասխանի թիմին: Այն, ինչ ինձ տպավորում է Հարիի մոտ, նրա թիմային խաղն է: Նա անցնում է յուրաքանչյուր դրվագ, նա իրեն դրանից վեր չի համարում: Եվ դա ստիպում է մյուսներին հետևել նրան: Գոլերը նրա ուժեղ կողմերի միայն մի մասն են:
Մենք չափազանց գոհ ենք Հարիից: Մենք ի սկզբանե համոզված էինք, որ նման ֆուտբոլիստի կարիք ունենք այս դիրքում՝ կրկին բարձրակարգ ֆուտբոլիստ։ Մեկ ուրիշը կարող էր մեզ տալ այն 40-50 գոլերը, որոնք երաշխավորված էր Ռոբերտ Լևանդովսկու խփելու համար: Եվ գուցե դա առաջին հայացքից սեր էր Հարիի և Բունդեսլիգայի միջև»,- ասել է Ռումենիգեն Sky Sports-ին:
Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» 22 խաղում դարձել է 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։