Բերնարդու Սիլվան այս ցուցանիշով շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին

Դեկտեմբերի 27-ին Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց է «Մանչեսթեր Սիթիին» ու զիջեց հյուրերին 3։1 հաշվով։

Այս խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան։ Փոխանցումը նրա 37-րդն էր Պրեմիեր Լիգայում: Այս ցուցանիշով Սիլվան հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Պորտուգալացիներից միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանին է ավելի շատ գոլային փոխանցում կատարել Պրեմիեր Լիգայում՝ 43 գոլային փոխանցում: