Քրիստոֆեր Նկունկու. «Ինձ համար շատ դժվար էր»

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն խոսել է իր վնասվածքի մասին, որի պատճառով բաց է թողել մի քանի ամիս և միայն դեկտեմբերի երկրորդ կեսին կարողացել է իր նորամուտը նշել լոնդոնյան ակումբում։

26-ամյա ֆրանսիացին ԱՄՆ-ում Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախամրցաշրջանային խաղում (1:1) վնասել է ծունկը։ Նկունկուն «Չելսի» է տեղափոխվել անցած ամառ «ՌԲ Լայպցիգից» 60 միլիոն եվրոյի դիմաց:

«Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար էր, երբ ես վնասվածք ստացա մրցաշրջանի սկզբում։ Կենտրոնացվածություն և քրտնաջան աշխատանք պահանջվեց՝ ուղու վրա վերադառնալու համար: Դա հենց այն է, ինչ ես արել եմ, ուստի հիմա երջանիկ եմ: Կարծում եմ՝ ապագան լավ կլինի»,- Նկունկուի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։