Քրիստոֆեր Նկունկուն խոսել է իր վնասվածքի մասին

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն խոսել է իր վնասվածքի մասին, որի պատճառով բաց է թողել մի քանի ամիս և միայն դեկտեմբերի երկրորդ կեսին կարողացել է իր նորամուտը նշել լոնդոնյան ակումբում։

«Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար էր, երբ ես վնասվածք ստացա մրցաշրջանի սկզբում։ Կենտրոնացվածություն և քրտնաջան աշխատանք պահանջվեց՝ ուղու վրա վերադառնալու համար։ Դա հենց այն է, ինչ ես արել եմ, ուստի հիմա երջանիկ եմ։ Կարծում եմ՝ ապագան լավ կլինի»,- Նկունկուի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի հարձակվողն արդեն մասնակցել է «Չելսիի» 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։