Հայտնի է դարձել, թե որքան բաց կթողնի Քրիստիան Ռոմերոն վնասվածքի պատճառով

«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 4-5 շաբաթ, հայտնում է ակումբի կայքը։

25-ամյա արգենտինացին վնասել է ազդրը՝ շաբաթ օրը «Էվերթոնի» դեմ խաղում (2-1):

Այս մրցաշրջանում Ռոմերոն «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։