Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը խոսել է սովորույթների մասին, որոնց չի կարողացել ընտելանալ Կատարում ելույթի ժամանակ։
«Այնտեղ ամեն ինչ ձեռքով են ուտում։ Ես ասացի. «Ոչ, շնորհակալություն»: Պատառաքաղ խնդրեցի, նրանք պատասխանեցին. «Ոչ, իմ ձեռքով», և ես պատասխանեցի. «Գժվել եք, ես ձեռքով չեմ ուտելու։
Գիտեք, որ ֆուտբոլում բոլորը լոգանք ընդունելիս հանում են հագուստը։ Ինձ ասացին, որ դա հնարավոր չէ անել»,- Խամեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2021 թվականի սեպտեմբերին կոլումբիացին դարձավ «Ալ-Ռայյան» ակումբի խաղացող։ Մեկ տարի էլ չանցած՝ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը կատարյան ակումբի հետ, որտեղ անցկացրել է 16 հանդիպում։