Էրիկ տեն Հագ․ «Պետք է շարունակել նույն ոգով, բնավորություն ցույց տալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպման արդյունքները (3-2)։

«Ընդմիջմանը ես թիմին ասացի. «Շարունակեք հավատալ և արեք այն, ինչ մենք արեցինք, բայց փորձեք ավելին ստեղծել»: Պետք էր ավելի ու ավելի մեծ ճնշում գործադրել։ Տեսաք, թե ինչ եղավ, երբ 1-2 հաշվով ավելացրինք ճնշումը։ Ես խաղից առաջ ասացի, որ մենք հավասար խաղացինք «Արսենալի» հետ, հավասար խաղացինք «Լիվերպուլի» հետ, այնպես որ, եթե տանք մեր ուժը, կարող ենք հաղթել ցանկացածին։

Հավատացեք, նույնիսկ երբ պարտվում եք 0-2 հաշվով, դա նշանակություն չունի։ Պետք է շարունակել նույն ոգով, բնավորություն ցույց տալ, և այսօր տղաները ցույց տվեցին, որ մենք իսկապես ունենք սրա բնավորությունը։ Կարծում եմ՝ շատ լավ թիմային ելույթ էր»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։