Մոհամեդ Սալահը կարող է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը շահագրգռված են նոր պայմանագիր ստորագրել մինչև 2027 թվականի ամառ։

Ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Այս մրցաշրջանում Սալահը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը 42 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»։