Յուրգեն Կլոպ․ «Աստված իմ, որքան ուժեղ են նրանք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է թիմի ելույթը Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (1-1)։

«Աստված իմ, որքան ուժեղ են նրանք: Լավ նորությունն այն է, որ մենք նույնպես լավն ենք: Հաշվի առնելով, թե ինչպես սկսեցինք երկրորդ խաղակեսը, պետք է գոլ խփեինք։ Բայց ընդհանուր առմամբ խաղը հիանալի էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր Լիգայում: «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Ասթոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։