Մադրիդի «Ռեալը» իր լավագույն մեկնարկն է գրանցել Լա Լիգայում վերջին 12 տարվա ընթացքում

Լա Լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Ալավեսին» (1-0)։ Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ 18 խաղում վաստակելով 45 միավոր։

Սա մադրիդյան ակումբի լավագույն մեկնարկն է Լա Լիգայում 2011/2012 մրցաշրջանից ի վեր, երբ նրանք 18 խաղում վաստակեցին 46 միավոր, հայտնում է Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» հաղթել են «Ժիրոնային», որը միավորներ կորցրեց «Բետիսի» հետ խաղում (1-1) և 18 խաղից հետո նույնպես ունի 45 միավոր, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով։